Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Լեզվի նման՝ ապրելն էլ իր այբուբենն ունի

Լեզվի նման՝ ապրելն էլ իր այբուբենն ունի
09.12.2023 | 17:09

Մարդկանց կյանքի ու գործունեության որակի չափանիշը նրանց ապրելու կամքը կանխորոշող կազմակերպվածության մակարդակն է։

Հասարակությունը պառակտելու նպատակն էլ հենց մարդկանց կազմակերպվածության չափն ու ապրելու կամքը հնարավորինս փոքրացնելն է։

Դրա հետևանքով էլ մարդկանց լուրջ ու նպատակային քայլերին փոխարինելու են գալիս նրանց անիմաստ թպրտոցները, և ունեցած էներգիան սպառվում է պարզունակ փոխադարձ գզվռտոցների վրա։

Իսկ լուրջ գոյաբանական նպատակներ հետապնդելը մոռացվում է իսպառ։

Լեզվի նման՝ ապրելն էլ իր այբուբենն ունի, որը չիմանալու դեպքում, այն պետք է սկսել սովորել զրոյից, իսկ այս ուղղությամբ գրագիտությունը, մանավանդ բարձրագույն կրթությունը, մեծ ջանքեր են պահանջում, եթե ընդհանրապես հասանելի են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5370

Մեկնաբանություններ